Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բացահայտել է Մինսկում «նորմանդական քառյակի» հանդիպման կազմակերպման մանրամասները, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:
Մասնավորապես, նա պատմել է, որ բանակցություններին մասնակցող պետությունների ղեկավարներին կերակրել են բելառուսական եւ ռուսական մթերքներով: «Կերել են ձվածեղ, պանիր, կաթնամթերք, խմել են մի քանի դույլ սուրճ»,-նշել է Լուկաշենկոն:
Նա ընդգծել է, որ անձամբ է բանակցությունների մասնակիցներին սուրճ ու սնունդ տարել:
«Ինչպե՞ս կարող է խաղաղ ճակատում պատերազմ լինել առանց ռազմամթերքի: Իմ խնդիրն էր ռազմամթերք հասցնել ժամանակին, ուստի ես փորձել են կատարել իմ գործառույթը»,-ասել է Բելառուսի նախագահը, հաղորդում է Lenta-ն:
Նա հստակեցրել է, որ գիշերը բանակցություններին մասնակցող փորձագետները քնել են հերթով, որպեսզի «գլուխները թարմ լինի»: Միաժամանակ, Լուկաշենկոն նշել է, որ երկրների առաջնորդներին չի հաջողվել հանգստանալ:





























