Մեծ Բրիտանիայում առաջին անգամ հրապարակվել է արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի ամուսնական նախաճաշի ճաշացանկը, հաղորդում է Gazeta-ն՝ հղում կատարելով Metro-ին: Թերթը հիշեցնում է, որ Չարլզի եւ Դիանայի ավագ որդին ամուսնացել էր 2011 թվականին:
Ամուսնական նախաճաշը մատուցվել էր Բուկինգհեմյան պալատում հարսի եւ փեսայի 300 ամենամոտ ընկերների եւ բարեկամների համար: Ուտեստների ցանկը չէր բացահայտվում, մինչեւ ճաշացանկի պատճեներից մեկը չհայտնվեց Կոլչեստերի Reeman Dansie Auctioneers աճուրդում, որը կայանալու է երեքշաբթի:
Ամուսնական նախաճաշին մատուցել են սաղմոնի աղցան, գարնանային բանջարեղեններով պատրաստված տավարի միս եւ մեղրե պաղպաղական:





























