Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոր նշանակումներ է արել: NEWS.am-ը Կառավարության կայքից տեղեկացավ, որ վարչապետի որոշմամբ՝ Արամ Արսենյանը նշանակվել է տրանսպորտի նախարարի տեղակալ, Գագիկ Միրիջանյանը՝ առողջապահության նախարարի տեղակալ, իսկ Համլետ Հայրապետյանը՝ Կոտայքի մարզպետի տեղակալ:

Ավելի վաղ NEWS.am-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Գագիկ Միրիջանյանը կնշանակվի առողջապահության նախարարի տեղակալ: