Փետրվարի 11-ին, ժամը 15.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ծեծված եւ անգիտակից վիճակում» բուժօգնության է տեղափոխվել 58-ամյա Հովհաննես Մ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժողի որդին հայտարարել է, որ հորը ծեծել են Մալաթիայի տարածքում:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Երեւանի Բաբաջանյան փողոցի թիվ 108/4 հասցեի հողատարածքում, վիճաբանության ժամանակ, Հովհաննես Մ.-ին ձեռքերով հարվածել եւ վնասվածքներ է պատճառել 50-ամյա Հենրիխ Կ.-ն: Վերջինս ժամը 19.20-ին ներկայացել է բաժին եւ տվել հաղորդում, որ նույն վիճաբանության ժամանակ Հովհաննես Մ.-ն ձեռքերով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածք:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:





























