Աբխազիայի քաղաքացիները մինչեւ 2015թ. ավարտը կստանան նոր, պաշտպանության բարձր աստիճանով համաքաղաքացիական անձնագրեր։ Դրանք տպագրվում են ռուսական Գոզնակում։ Այս մասին հայտարարել է երկրի առաջին փոխնախարար  Շամիլ Աձինբան։

Անձնագրերը կսկսեն բաժանել առաջիա 3 ամիսների ընթացքում եւ 2016թ. փետրվարին կայանալիք տեղական ինքնակառավարման ընտրություններին անձնագրավորված կլինի հանրապետության ողջ բնակչությունը, վստահեցրել է Աձինբան, գրում է ՏԱՍՍ-ը։

Փոխվարչապետի խոսքով՝ 2005թ. սկսած՝ ներքին օգտագործման աբխազական անձնագրեր են ստացել շուրջ 200 հազար քաղաքացիներ, եւ դրանց փոխանակման անհրաեժտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2014. ամռանը Աբխազիայի ՆԳՆ անձնագրային եւ վիզաների ծառայությունը հանրապետության արեւելյան շրջաններում հայտնաբերել էր 22.787 բնակչի, որոնք անձնագրավորվել էին քաղաքացիության մասին օրենքի խախտմամբ։  Խոսքը գնում է մեծամասամբ ազգությամբ վրացի բնակիչների մասին, որոնք Աբխազիայի անձնագիր ստանալիս չէին հրաժարվել Վրաստանի քաղաքացիությունից։ Աբխազիայում երկքաղաքացիությունը թույլատրվում է միայն Ռուսաստանի Դաշնության հետ։