Անցյալ տարի ոսկու համաշխարհային պահանջարկը ֆիզիկական առումով նվազել է 4 տոկոսով 2013թ. ցուցանիշների համեմատ եւ կազմել է 3.9 հազար  տոննա։ Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով World Gold Council-ի ներկայացրած հաշվետվության տվյալները։

Գումարային առումով ոսկու սպառումը նվազել է 14 տոկսով՝ հասնելով 159.754 մլրդ դոլարի։ Ոսկու միջին արժեքը կրճատվել է 10 տոկոսով եւ կազմում է 1266.4 դոլար մեկ ունցիայի դիմաց (29.86 գրամ)։

Ոսկու ներդրումային պահանջարկը աշխարհում աճել է 2 տոկոսով՝ կազմելով 904.6 տոննա։