Դանիացի լուսանկարիչ Մադս Նիսենի աշխատանքը World Press Photo-ի վարկածով ճանաչվել է «2014թ. լավագույն լուսանկար»։ Նրանում պատկերված է ռուսաստանցի նույնասեռական մի զույգ։ Այս մասին ասված է կազմակերպության պաշտոնական կայքում։

Jon and Alex  անունը կրող նկարում պատկերված են ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող երկու տղամարդ «ինտիմ պահի», ինչպես ասվում է լուսանկարի նկարագրության մեջ։ Նկարը արվել է մայիսի 18-ին Սանկտ Պետերբուրգում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

World Press Photo ոչ առեւտրային կազմակերպությունը գործում է Նիդերլանդների արքայազնի հովանավորությամբ 1955-ից։ Ֆոտոլրագրության հանդեպ հասարակության ուշադրությունը հրավիրելու համար World Press Photo-ն ամեն տարի Ամստերդամում համանուն մրցույթ է կազմակերպում աշխարհի բոլոր ֆոտոլրագրողների համար։

Մրցանակները բաշխվում են 10 տարբեր անվանակարգերում, իսկ գլխավոր մրցանակը հանձնվում է «Տարվա լուսանկար» անվանակարգում։