Beeline-ի բաժանորդը մեկ տարի ժամկետով ստացել է 70 մեգաբիթ/վայրկյան արագությամբ անվճար ինտերնետ։ Երեւանցի Կարեն Երիցյանին մեկ տարվա բաժանորդագրությունը հանձնել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը եւ ԱՊՀ-ում բիզնեսի զարգացման հարցերով Beeline-ի փոխնախագահ Անդրեյ Պատոկան։ Երիցյանը դարձավ Հայաստանում «օպտիկան տանը» (FTTB) տեխնոլոգիայով մատակարարվող Beeline օպտիկական կապի առաջին բաժանորդը։

Ներկայումս կապը գործում է Երեւանի Նոր Նորք եւ Ավան վարչական շրջաններում։ Կա ոչ մեծ սեգմենտ նաեւ Գյումրիում։ Ներկայումս ընկերությունը Երեւանի 1700 շինություններում անցում է կատարում օպտիկական կապի։

«Իհարկե այդ կապն ամեն մեկի տանը անցկացնել չենք կարող։ Սակայն մենք ունենք շատ հաջող ADSL կապ, որը նույնպես մեծ արագություններ է ապահովում։ Այդուհանդերձ մենք պղինձը փոխարինում ենք օպտիկայով այնտեղ, որտեղ դրա պահանջարկը կա։ Իսկ պահանջարկը մեծ է»,- հավելել է Պյատախինը։

Նշենք, որ«Beeline ինտերնետ» օպտիկական կապի նոր ծառայությունը առաջարկում է վայրկյանում 10,35,50 եւ 70 մեգաբիթ արագություններով ինտերնետ՝ ամսական 5-13 հազար դրամ բաժանորդավճարով։ Արագությունը մի քանի անգամ ավել է, քան ներկայիս ADSL-ինտերնետ Beeline ծառայության արագությունը (10 Մբիթ/վայրկյանում)։

ADSL-կապի  Hi Line բաժանորդները կարող են անցում կատարել Beeline ինտերնետի օպտիկական կապին՝ անկախ պայմանագրի ժամկետից եւ պահպանեն Hi Line-ը՝ իբրեւ ռեզերվ ամսական խորհրդանշական 90 դրամ բաժանորդավճարով։

«ԱրմենԹել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ, «ՎիմպելԿոմ» ԲԲԸ դուստր ընկերություն) Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորներից եւ հարկատուներից մեկն է։