Հայաստանում բաժանորդների շրջանում ինտերնետ ռոումինգի ժողովրդականությունը աճում է։ Այս մասին փետրվարի 12-ին Երեւանում հայտարարել է Beeline-ի՝ ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման հարցերով փոխնախագահ Անդրեյ Պատոկան։ «Այս ծառայությունը ավելի ու ավելի մեծ պահանջարկ է վայելում մեր բաժանորդների շրջանում»,- ասել է Պատոկան։
Միաժամանակ նա նշել է, որ չի կարելի ուշադրություն չդարձնել այն հանգամանքին, որ ռոումինգ ծառայությունների պահանջարկը կարող է նվազել Հայաստանի բնակիչների՝ արտասահմանյան այցելությունների նվազման պատճառով։ «Տնտեսական դժվարությունները կարող են պակասեցնել մարդկանց տեղաշարժը։ Սակայն, հուսանք, որ երկարաժամկետ միտումը դրական կլինի ինչպես դատա-ռոումինգի այնպես էլ ձայնայինի պարագայում»,- հավելել է Beeline-ի փոխնախագահը։
«ԱրմենԹել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ, «ՎիմպելԿոմ» ԲԲԸ դուստր ընկերություն) Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորներից եւ հարկատուներից մեկն է։




























