ՀՀԿ գրասենյակում այսօր` փետրվարի 12-ին, ժամը 19:00-ին մեկնարկել է ԳՄ նիստը, որին հաջորդելու է խորհրդի նիստը: (ֆոտոռեպորտաժ)
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ խորհրդի նիստին մասնակցելու համար արդեն գրասենյակ են ժամանել նախարարներ, մարզպետներ, պատգամավորներ: Նրանց թվում են նախագահի եղբայրը` Ալեքսանդր Սարգսյանը, ՀՀԿ-ական պատգամավորներ Սեյրան Սարոյանը, Մանվել Գրիգորյանը, Սամվել Ալեքսանյանը, Սյունիքի մարզպետը:
Լրագրողների ուղղած ոչ մի հարցին նիստի մասնակիցները չեն պատասխանում: Միայն ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը լրագրողների հարցին, թե պահանջելու է Սերժ Սարգսյանի հրաժարականը, բարկացավ եւ ասաց. «Ախմախ, ախմախ բաներ մի ասեք»:
Նշենք, որ սպասվում է` այսօր քաղաքական հայտարարություն է լինելու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթի վերաբերյալ:





























