Քալիֆորնիայի ռազմաբազայում ընթացող մարզումների ընթացքում տուժել է 22 ծովային հետեւակային: Բոլոր տուժածները թունավորվել են նյութերից, որոնք մտնում են անֆիբիա-մեքենաների հրշեջ ծառայության մեջ, հաղորդում է НТВ-ն՝ հղում կատարելով NBC News-ին: Բոլոր 22 զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց:
Բժիշկները հայտնել են, որ հետեւակայինների կյանքին վտանգ չի սպառնում, նրանց առողջական վիճակը գնահատվում է կայուն: Հաղորդվում է, որ բուժումից հետո զինվորականները կվերադառնան Մոհավե անապատում գտնվող Թուենթինայն-Փալմս մարզական ռազմաբազա:





























