Բրիտանիայի Քովենթրի քաղաքում ոսկերչական սրահի ներքին տեսախցիկները ֆիքսել են կողոպուտը: Mercedes-ը կոտրել է ապակե դուռը եւ ողջ արագությամբ մխրճվել ոսկերչական սրահ: Հետո մեքենայից դուրս են եկել կացինով զինված հանցագործները եւ սկսել են ջարդել ցուցափեղկերը:
Քաղաքի ոստիկանությունը հրապարակել է կողոպուտի տեսագրությունը: Տեսախիցկները ֆիքսել են այն պահը, երբ գողերը մեքենայով բառացիորեն մխրճվում են շենք՝ կոտրելով դռները, հաղորդում է НТВ-ն:
Մեքենայի հետեւից ներխուժել են դիմակներով մի քանի մարդիկ եւ սկսել են կացիններով ջարդեն ցուցափեղկերը: Նրանք կանգ են առել միայն այն բանից հետո, երբ միացել է անվտանգության ազդանշանը եւ սրահը սկսել է ծուխ լցվել:
Չարագործներին այդուհանդերձ հաջողվել է մի քանի պարկ ոսկյա զարդեր վերցնել ու դիմել փախուստի:





























