Բանգլադեշի հարավում, այսօր՝ փետրվարի 13-ին, գետում նավ է շրջվել, որի վրա եղել է 20 ուղեւոր: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության տվյալները:
Ներկայումս փրկարարական որոնողական աշխատանքներ են ընթանում: Այս պահին հայտնի է առնվազն 2 զոհի մասին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:





























