Հայաստանի ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, փետրվարի 16-ին կքննարկվի ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից շրջանառության մեջ դրված «Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների եւ այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու եւ դատապարտելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:
Հիշեցնում ենք, որ սույն նախագիծը 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի խնդրանքով քվեարկությունից հանվեց` պայմանով, որ իրենք կողմ են նախագծին եւ պատրաստ են այն առաջարկություններով ավելի բարելավվել ու քվեարկությամբ ընդունել հնարավորինս սեղմ ժամկետներում՝ դառնալով նախագծի համահեղինակ:





























