Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր տնօրեն, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր՝ փետրվարի 13-ին, հանդիպել ու զրույց է ունեցել Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտաքին եւ լիազոր դեսպան Եժի Նովակովսկիի հետ:

«Ժառանգության» մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք արծարծել են մեր երկրի ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, կարծիքներ փոխանակեցին աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումների մասին, անդրադարձան փոփոխվող աշխարհում երկու երկրների տեղի ու դերի ճշտորոշման հրամայականին: