Եռյակի շրջանակներում տեղի են ունենում երկկողմ  հանդիպումներ, որոնց  նպատակը Սերժ Սարգսյանի ելույթից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի  քննարկումն է:  Այս մասին հաղորդագրություն է տարածել ԲՀԿ մամուլի ծառայությունը:

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր՝ փետրվարի 13-ին, տեղի է ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ Հանրապետության առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ  Նաիրա  Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան  Մարգարյանը  եւ  ՀԱԿ պատգամավորներ  Արամ Մանուկյանն ու  Լեւոն  Զուրաբյանը:

Քիչ անց տեղի է ունենալու նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը Ժառանգություն կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ կուսակցության ներկայացուցիչների հետ: 

Այս ձեւաչափի քննարկումները  շարունակվելու են  եւս  մեկ-երկու օր,  որից  հետո Եռյակը հասարկությանն է ներկայացնելու  հետագա անելիքները: