Պակիստանյան Փեշավար քաղաքում գտնվող մզկիթի մոտակայքում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով զոհվել է առնվազն 19 մարդ, իսկ 40-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ըստ պակիստանյան ոստիկանության, զինված մարդիկ նռնակներ են նետել մզկիթի ուղղությամբ, որից հետո հարձակվել են մարդկանց վրա, ովքեր սկսել են դուրս վազել այդտեղից:
«ՌԻԱ նովոստին» հաղորդում է, որ շրջանում գործող ոչ մի ծայրահեղական խմբավորում իր վրա պատասխանատվություն չի վերցրել կատարվածի համար:





























