Վերսկսվել է Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գազամուղով բնական գազի մատակարարումը Հայաստանին: Այս մասին NEWS.am-ին հաղորդել են «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունից:
Հիշեցնենք, որ նախօրեին՝ ժամը 13:30-ին, գազի մատակարարումը ժամանակավորապես դադարել էր, որովհետեւ Կազբեկի շրջանում տեղի ունեցած սողանքի պատճառով վնասվել էր գազամուղը:




























