«Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակում ավարտվե են եռյակի առաջնորդների հանդիպումները։ Այդ մասին ասվումէ  ԲՀԿ նախագահի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանի տարածած հաղորդագրության մեջ։

«Արդեն իսկ հայտարարվել էր, որ Եռյակի շրջանակներում տեղի են ունենում երկկողմ  հանդիպումներ, որոնց  նպատակը Սերժ Սարգսյանի ելույթից   հետո Հայաստանում  ստեղծված քաղաքական իրավիճակի  քննարկումն է:  Բարգավաճ    Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր Հանրապետության  առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումից հետո հանդիպել է նաեւ Ժառանգություն կուսակցության նախագահ Րաֆֆի  Հովհաննիսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են ԲՀԿ խմբակցության պատգամավորներ  Վարդան Օսկանյանը եւ Ստեփան  Մարգարյանը, իսկ Ժառանգություն կուսակցությունից՝ Ռուբիկ Հակոբյանն ու Արմեն Մարտիրոսյանը:

Առաջիկայում եւս Եռյակի առաջնորդների հանդիպումների շարքը շարունակվելու է, որից հետո կներկայացվեն առաջիկա  անելիքները»: