Սեւամորթ 15-ամյա դեռահասը, ում վրա կրակել էր խաղալիք ատրճանակից վախեցած ոստիկանը, ցանկանում է պաշտոնական ներողություններ լսել ոստիկանությունից:
Միջադեպը տեղի էր ունեցել Լոս Անջելեսում: Տուժածը՝ Ջամար Նիքոլսոնը պատմել է, որ առավոտյան ընկերների հետ քայլում էր փողոցում, երբ լսել է «Չշարժվե´լ» բարձր հրահանգը: Ջամարը պտտվել է եւ տեսել է քաղաքացիական հագուստով եւ ատրճանակով տղամարդու: Հաջորդ ակնթարթին դեռահասը արդեն հրազենային վնասվածքով գետնին էր: Որոշ ժամանակ անց նրանց ձերբակալված տեղափոխել էին հիվանդանոց, հաղորդում է РИА Новости-ն:
Պարզվում է, որ ոստիկանը տեսել է, թե ինչպես է երիտասարդերից մեկը բռնել խաղալիք ատրճանակը: Ոստիկանը կրակել է, սակայն փամփուշտը վիրավորել է հարեւանությամբ կանգնած Նիքոլսոնին, ով նույնիսկ խաղալիքը ձեռքում չէր պահում:
«Ես կցանկանայի լսել ներողություն, որում ասվում է «Ես քո վրա առանց պատճառ եմ կրակել»: Սակայն ես պատրաստ չեմ ներողություններ ընդունել: Իմ մեջքում դեռեւս փամփուշտ կա»,-Նիքոլսոնի խոսքերն է մեջբերում Los Angeles Times թերթը: Դեռահասը ցույց է տվել նաեւ հրազենից ստացված վնասվածքը:
Ըստ Ջամարի, երբ նրան դուրս էին գրում հիվանդանոցից, նրան մոտեցել է Լոս Անջելեսի ոստիկանության աշխատակիցը եւ ասել է, որ նա հանցագործություն չի կատարել եւ սխալմունք է տեղի ունեցել:
Ոստիկանությունում հայտնել են, որ դեռահասի վրա կրակած ոստիկանը հետաքննություն էր անցկացնում թաղամասում տեղի ունեցած սպանության գործով:
Ըստ ականատեսների եւ տուժածի, ոստիկանը չի հրահանգել գցել ատրճանակը, այլ միանգամից կրակել է: Ոստիկանությունում նաեւ նշել են, որ հեռվից դժվար է խաղալիք ատրճանակը անհնար է տարբերել իրականից, իսկ ոստիկանը ժամանակ չի ունեցել, երբ տեսել է հավանական զենքը:





























