Նոր Օրլեանում ընթացող ավանդական «Մարդի Գրա» տոնակատարության ժամանակ հնչած կրակոցների արդյունքում 1 հոգի մահացել է, իսկ եւս մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Կրակոցները հնչել են հինգշաբթի օրը՝ «Մուսաների շքերթի» ժամանակ: Տուժածներից մեկը վիրավորվել է կրծքից, իսկ երկրորդը վզից: Նրանց տեղափոխել են տեղի հիվանդանոցներից մեկը, սակայն 21-ամյա տղամարդը մահացել է վիրահատարանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»-ն՝ հղում կատարելով AP-ին, որը այս տեղեկությունները ստացել է ոստիկանությունից:
Կրակոցների մեջ կասկածվողը ձերբակալվել է և այժմ գտնվում է ոստիկանական բաժանմունքում: Ոստիկաններին հաջողվել է նաև գտնել զենքը, որով կատարվել է հանցագործությունը: Ոստիկանները առանձնացրել են հանցագործության վայրը: Չնայած դժբախտ դեպքին, տոնակատարությունը չի դադարեցվել:





























