Անգլիայի Օքսֆորդշիր կոմսության Բիսթեր քաղաքի մոտ խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, եւս 30-ը՝ վիրավորվել:

Վթարը տեղի է ունեցել դպրոցական արձակուրդների առաջին օրը՝ փետրվարի 14-ին, երբ շատ բրիտանացիներ հանգստյան օրերին դուրս են գալիս Լոդոնից: Լոնդոնը Օքսֆորդին միացնող M40 մայրուղու մի մասը փակվել է:

Ավտովթարի է ենթարկվել 30 մեքենա: Տուժածների մեծ մասին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Դեպքի վայրեն ժամանել մի քանի ուղղաթիռ, շտապօգնության ու հրշեջ մեքենաներ եւ անգամ սակրավորներ: Վթարի պատճառների հետաքննություն է սկսվել: