Մոտ 140 կետեր, որոնք իրենց ափ էին նետել Նոր Զելանդիայում, մահացել են: Այս մասին լրագրողներին հայտնել է շրջակա միջավայրի պահպանության տեղի վարչության ղեկավար Էնդրյու Լեմեսոնը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով AP-ին:

Իրավապահ մարմինների աշխատակիցները եւ կամավորները հույս ունեն, որ մնացած 60 կետերին կհաջողվի ողջ մնալ:

Միջադեպը տեղի է ունեցել Հարավային կղզում: Նշվում է, որ մյուս կետերին հնարավոր է եղել ուղղորդել դեպի ավելի խորը վայրեր: Ըստ Լեմեսոնի, կամավորների կողմից փրկված դելֆինները նորից ափ են դուրս գալիս եւ մահանում: