The Economist ամսագիրը Մինսկում «նորմանդական քառյակի» բանակցություններին նվիրված ծաղրանկար է տպագրել, սակայն պարբերականի ծաղրանկարիչը շփոթել է ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի փոխարեն նկարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին:
Ծաղրանկարում պատկերված են բանակցությունների երեք մասնակիցներ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ինչպես նաեւ մի մարդ, որը շատ նման է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին: Վերջինս գլխարկով է, որի վրա գրված է «Ուկրաինա»:
Բանն այն է, որ Մինսկում 16 ժամ տեւած բանակցությունների 4-րդ մասնակիցը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն է, իսկ Լուկաշենկոն այդ բանակցություններին չի մասնակցել, նա ընդունող երկրի նախագահն է:





























