Բահրեյնի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ, որոնք փողոց են դուրս եկել Մանամայի որոշ շրջաններում՝ պահանջելով իշխող ռեժիմի հրաժարականը: Հանրահավաքը տեղի է ունեցել բողոքի ցույցերի 4-րդ տարեդարձի մեկնարկի օրը:
«Բահրեյնի հեղափոխության» առանցքային մասնակից «Ալ Վաֆաք» կուսակցությունը հայտարարել է, որ անցած 4 տարիների ընթացքում իրավիճակը վատթարացել է: Նրանք սպառնացել են, որ «խաղաղ ցույցերը կշարունակվեն այնքան, քանի դեռ գոյություն ունեցող խնդիրներին խաղաղ լուծում չի գտնվել»:
2011թ. փետրվարի 14-ին Թագավորությունում դաժան բախումներ էին սկսվել շիաների եւ ոստիկանության միջեւ: Այն ժամանակ զոհվել էր երեք մարդ: Ցույցերը տեղի էին ունեցել կղզի-պետությունում Ազգային խարտիայի ընդունման 10-ամյա տարեդարձի ժամանակ: Շիաները կազմում են բնակչության 80%-ը, նրանք կարծում են, որ խարտիան իրենց չի տրամադրել խոստացած իրավունքները:





























