Եթե խաղաղություն չհաստատվի, ամբողջ Ուկրաինայի տարածքում ռազմական դրություն կհաստատվի: Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, Կիեւում սահմանապահներին նոր ռազմական եւ հատուկ տեխնիկա տրամադրելու արարողության ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Ինչպես հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը, Պորոշենկոն նշել է. «Մեզ պետք է պատկերացնել մեր գործողությունները՝ թշնամու կողմից հրադադարը խախտելու դեպքում: Դեռեւս Մինսկից առաջ կառավարության նիստում ես զգուշացրել եմ, որ եթե խաղաղություն չլինի, շատ ծանր որոշումներ կարող են կայացվել, սակայն ամենից առաջ պետք է ռազմական դրություն մտցնել: Այդ դեպքում ռազմական դրություն կմտցվի ոչ միայն Դոնեցկի ու Լուգանսկի շրջաններում, այլեւ ամբողջ երկրում»:





























