Լոս Անջելեսի օդանավակայանում կարիճը կծել է ուղեւորուհուն, որի պատճառով Փորթլանդ ուղեւորվող օդանավի թռիչքը կես ժամով հետաձգվել է, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:

Միջադեպը տեղի է ունեցել, երբ օդանավը արդեն տեղից շարժված է եղել: Օդանավի անձնակազմը ստիպված է եղել վերադառնալ, որպեսզի կնոջը զննեն բժիշկները: Կնոջն առաջին օգնություն են ցուցաբերել, նա հոսպիտալացումից հրաժարվել է:

«Ուղեւորուհին իրեն իսկական չեմպիոնի պես պահեց, կարծես մոծակ էր կծել: Նրանք վարցրեցին կարիճը կնոջ վրայից, բայց ասեղը մնաց»,-պատմել է ականատեսներից մեկը՝ հավելելով, որ կենդանուն սատկացրել է բորտուղեկցորդը:

Ենթադրաբար, կարիճն օդանավում է հայտնվել Մեքսիկայից ժամանակ ուղեւորներից մեկի ուղեբեռի հետ: