Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխվարչապետ Բյուլենթ Առընչը, ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը եւ այլ պաշտոնական անձիք մասնակցել են սուլթան Աբդուլ Համիդի թոռան՝ Օսման Նամի Օսմանօղլուի թաղման արարողությանը։
Նշենք, որ Թուրքիայի Մարմարիսի շրջանի Հիսարոնյու գյուղում բնակվող 92 -ամյա Օսման Նամի Օսմանoղլուն հունիսի 10-ին սրտի անբավարարության ախտանիշով տեղափոխվել էր հիվանդանոց եւ մինչ մահը գտնվել էր բժիշկների խիստ հսկողության տակ։
Աբդուլ Համիդի աղջկա միջնեկ որդին՝ Օսման Նամի Օսմանօղլուն, ծնվել էր 1918թ.-ին՝ Շվեյցարիայում։ Օսմանը բարձրագույն կրթություն է ստացել Ֆրանսիայում, երկար ժամանակ ապրել է Լիբանանում եւ Ֆրանսիայում, եւ միայն 1975թ.-ին է տեղափոխվել Թուրքիա։




























