Ամերիկյան գիտնականները հանգել են եզրակացության, որ ռեստորանում թանկարժեք ընթրիքը նկարագրելու համար մարդիկ սեքսուալ բառեր են գործածում: Ըստ The Guardian-ի, փորձագետներն ուսումնասիրել են ԱՄՆ յոթ քաղաքներում, այդ թվում՝ Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում տեղակայված 6.500 հաստատությունների մասին  առցանց-արձագանքները:

Սթենֆորդի համալսարանի լեզվաբանության եւ համակարգչային գիտությունների ոլորտի մասնագետ Դենիել Ջուրաֆսկին պատմել է, որ թանկարժեք ուտեստները մարդիկ հաճախ նկարագրում են սեքսուալ բառերի օգնությամբ: Օրինակ՝ թանկարժեք ռեստորաններում դուր եկած թխվածքը մարդիկ անվանել են «օրգազմիկ», ֆուա-գրան՝ «գայթակղիչ կարմրացրած», իսկ տապակած խոզի միսը՝ «չարաճճի»:

Ըստ Gazeta-ի, մասնագետը դժվարացել է բացատրել այս երեւույթը. «Ամենայն հավանականությամբ, ուտեստն ու սեքսը կապ ունեն միմյանց հետ»: Գիտնականը չի բացառում, որ սովորաբար թանկարժեք ռեստորան ժամադրության են գնում, այդ պատճառով էլ այցելուները մտածում են սեքսի մասին: