Ավստրալիայի ԱԳ նախարար Ջուլի Բիշոփը հարցազրույց է տվել BuzzFeed պարբերականին, պատասխանների համար օգտագործելով բացառապես Emoji պիկտոգրամմա:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նա բնորոշել է բարկացած սմայլիկով, Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթին՝ վազող մարդուկով, իսկ Ավստրալիայի՝ ԱՄՆ-ի հետ հարաբերություններն անվանել է հիասքանչ, հաղորդում է Lenta-ն:
Բիշոփը սմայլիկների միջոցով պատմել է նաեւ նույնասեռ ամուսնությունների, իր հոբբիների մասին, թե ինչից է ստիպված հրաժարվել եւ ինչպես է հանգստանում աշխատանքից հետո:





























