Ղազախստանի Սենատը փետրվարի 19-ին կքննարկի արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի խորհրդի կոչը։
Փետրվարի 14-ին կայացած խորհրդի նիստին պատվիրակները միաձայն քվեարկել են արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու օգտին։ Նրանց ուղերձում ասված է, որ «երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին համազգային վստահության նոր քվե պետք է հայտնել»,- մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Սենատի նախագահը փետրվարի 16-ին խորհրդարանի վերին պալատի նիստին առաջարկ է ներկայացրել փետրվարի 19-ին կայանալիք հերթական նիստի օրակարգում ընդգրկել Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի խորհրդի կողմից արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը»,- ասված է հայտարարության մեջ։
Ղազախստանում նախորդ նախագահական ընտրությունները նույնպես անցկացվել էին արտահերթ կարգով 2011թ. ապրիլի 3-ին։





























