Կամերունի զինվորականները փետրվարի 16-ին երկրի հյուսիսում «Բոկո Հարամ» խմբավորման գրոհայինների հետ բախման հետեւանքով կորցրել են 5 զինծառայողի, հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Կամերունի ՊՆ ներկայացուցիչ, գնդապետ Դիդյե Բաջեքի խոսքը: Գրոհայինները կորցրել են 86 մարդ:

Մարտերը տեղի են ունեցել Նիգերիայի հետ սահմանին, Վազա բնակավայրում, որոնց ընթացքում զինվորականները ոչնչացրել են գրոհայինները մարտական զրահամեքենան, հաղորդում է Gazeta-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նիգերում կալանավորվել է «Բոկո Հարամի» հետ առնչություններ ունենալու մեջ կասկածվող 160 մարդ: