ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր պորոշենկոն համաձայնեցրել են կոնկրետ քայլերը, որոնք թույլ կտան ԵԱՀԿ դիտորդներին Ուկրաինայի արեւելքում իրավիճակի դիտարկում իրականացնել: Այս մասին հաղորդում է «Ռոյթերսը»՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության ներկայացուցչին:
Այդ քայլերը, որոնց մանրամասները չի ներկայացվում, համաձայնեցվել են նշված քաղաքական գործիչների միջեւ փետրվարի 16-ի երեկոյան կայացած հեռախոսազրույցի ընթացքում:
Նշենք, որ ՄԱԿ-ի տվյալներով, Ուկրաինայում հակամարտության սկզբից զոհվել է ավելի քան 5600 մարդ: Մինսկում, փետրվարի 12-ին Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի առաջնորդները բանակցություններից հետո, հակամարտության կողմերը՝ Ուկրաինայի իշխանությունն ու ապստամբները, հրադադարի մասին փաստաթուղթ են ստորագրել, որն ուժի մեջ է մտել փետրվարի 15-ից:





























