ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ կապված ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի որդու՝ Ռոման Գասպարյանի հետ կապված հարուցված քրեական գործի վերաբերյալ:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում շարունակվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ քաղաքացի Ս.Մ.-ին առեւանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ նշված քրեական գործը հարուցվել է դեռեւս 2014 թվականի հուլիսին, որի շրջանակներում Ռոման Գասպարյանին առաջադրվել է մեղադրանք՝ 2014 թվականի սեպտեմբերին։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների բազմակողմանի եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը հայտնել էր, որ փետրվարի 16-ին, ուշ երեկոյան, ոստիկանները շրջափակել են, կատարել խուզարկություն: Նա պատմել էր, որ ոստիկանները եկել, շրջապատել էին իր տունը, դուռն էին ջարդում, որ ներս մտնեն: «Ուժեղ խփում էին, մտածեցի մեր երեխեքից են, երեւի դուռը փակ է, բայց բաց էր, լցվեցին ներս, մի երկու հոգի կային մեր տունը իմ ընկերներից: Մտան, թե բա ուր է Ռոմանը, ուր է Ռոմանը, վրեն քրեական գործ կա, եկել ենք հետեւից, առանց բարեւի:
Հիշեցնենք, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վերահաստատել էր Ռոմա Գասպարյանի նկատմամբ՝ երկամսյա կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը: Մեղադրանքը առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մարդուն առեւանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) հատկանիշներով: Նրան տեղափոխել էին «Նուբարաշեն» ՔԿՀ: Ավելի ուշ նրա կալանքի ժամկետը չէր երկարացվել:
Ավելի վաղ Ռուստամ Գասպարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր հետեւյալը. «Մարդ չի փախցրել իմ տղան: Բողոքողն էլ գալուբոյ է, գալուբոյ տղա է: Էդ գալուբոն 27 տարեկան էշ, ինտերնետներով կապնվում է, 18 տարեկան երեխեքին տանում փչացնում է եւ մեկն էլ իմ տարածքից մի երեխու հետ: Սա էլ դիմում ա, իմ տղեն գնում է դրա հետ հանդիպում, գալիս են, խոսում են, մեծ-մեծ է խոսում, խփում են ու էդ ձեւ սարքեցին առեւանգում, սարքեցին էս ու էն»:





























