Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի գլխին հերթական անգամ «սեւ ամպեր» են կուտակվել: NEWS.am-ի տեղեկություններով՝ ՀՊՃՀ ռեկտորն աշխատանքից ազատել է տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Կիրակոսյանին:
Նա այն անձնավորությունն է, ում Թոքմաջյանը կասկածում էր սեքս սկանդալի պատմության մեջ եւ անուղղակի պատերազմ էր հայտարարել վերջինիս: Այժմ ռեկտորն, օգտվելով առիթից, որ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի «գլուխը խառն է» քաղաքական հարցերով, արեց սրտի ուզածը:
Մեր աղբյուրները, սակայն, հայտնում են, որ այս անգամ ռեկտորը ռուբիկոնն անցել է եւ եթե մինչ այս պահը նրան ներելու համար հնարավոր էր բարեխոսել, ապա այժմ դա մեծ խնդիր է:





























