Էրմիտաժի ռեստավրատորները հովանավորներից ստացված միջոցների հաշվին կվերականգնեն XVIII դարի կահույքագործական արվեստի հուշարձանը՝ Եկատերինա II-ի հավածաքուի մեխանիկական սեղանը: Այս մասին լրագրողներին հայտարարել է Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին:

«Ապոլոնով սեղանը» պատրաստվել է Գերմանիայում, Դավիդ Ռենտգենի արվեստանոցում: Այն նախատեսված է եղել նամակների համար եւ հագեցած է բազմաթիվ մեխանիզմներով, որոնք մի շարք արկղիկներ են բացում եւ կարող են երաժշտություն վերարտադրել:

Թանգարանի կահույքի գիտական վերականգնման լաբորատորիայի ղեկավար Վլադիմիր Գրադովի խոսքով, «Էրմիտաժում Դավիդ Ռենտգենի աշխատանքների մեծ հավաքածու կա, սակայն սա ամենահետաքրքիր իրերից մեկն է»: «Այս սեղանը շուրջ տասնհինգ տարբեր գաղտնարաններ ունի»,- հավելել է նա:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ռեստավրատորները ծրագրում են վերականգնել բոլոր մեխանիզմները, այդ թվում՝ երաժշտականը: Գրադովի գնահատմամբ, դրա համար մասնագետներից շուրջ մեկ տարի կպահանջվի: