Փրկարար ծառայությունը փետրվարի17-ին, ժամը 23.16-ին տեղեկատվություն է ստացել, որ  Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Ֆորդ» մակնիշի 33 DU 854 պետհամարանիշի (վարորդ Ա. Պե.) բախվել է չշահագործվող ավտոտնակի, ինչից ուղեւորը արգելափակվել է մեքենայում:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ուղեւորնին, ով տեղում ստացել է առաջին բուժօգնություն եւ հրաժարվել հոսպիտալացումից: