Վրաստանում ոստիկանները ձերբակալել են Գուրջաանի շրջանի 18-ամյա բնակչին այն բանից հետո, երբ նա լքել է իր 12-ամյա քաղաքացիական կնոջը:

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 12-ամյա աղջիկը ի հեճուկս ծնողների հեռացել է տնից ու դեռահասները սկսել են միասին ապրել:

7 ամիս անց երիտասարդը լքել է կնոջն ու վերադարձել նախկին կնոջ մոտ, որը նոր 16 տարեկան է դարձել:

Ներկայումս 12-ամյա աղջիկը հղիության 6-րդ ամսում է: Նրա հարազատները պնդում են, որ աղջիկը բռնության է ենթարկվել նախկին ընկերոջ կողմից:

Պաշտոնապես Վրաստանում երիտասարդները կարող են պաշտոնապես ամուսնանաք 16 տարեկանից՝ ծնողների համաձայնությամբ: Մնացած դեպքերում, 16 տարին չլրացած անձի հետ սեռական կապը պատժվում է օրենքով: