Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է իր կողմնակիցների հետ վերադառնալ հայրենիք եւ մեկ տարի անց հաղթել խորհրդարանական ընտրություններում: Այս մասին նա հայտարարել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Միաժամանակ, Սահակաշվիլին հերքել է լրատվամիջոցների եւ որոշ քաղաքական գործիչների տեղեկությունները, որ ինքն ու իր կողմակիցները մտադիր են Վրաստանում հեղաշրջում իրականացնել:

Նրա խոսքով՝ եթե ինքը ցանկանար հեղաշրջում իրականացնել, իշխանությունը ձեռքից բաց չէր թողնի 2012-ին:

Նախկին նախագահն ընդգծել է, որ Վրաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխության նախադեպ է ստեղծվել, եւ որ դրանից հետո իշխանությունը միշտ պետք է փոխվի ընտրություններով: «արդյունքում Վրաստանը ամուր ժողովրդավարական կլինի, եթե իշխանությունը կրկնակի փոխվի խաղաղ ճանապարհով»,-հայտարարել է նա, հաղորդում է «Գռուզիա օնլայնը»: