Ռուսաստանում գյուղատնտեսական հսկողություն իրականացնող մարմինը՝«Ռոսսելխոզնադզորը» Ուկրաինային է վերադարձրել 60 տոննա խտացրած կաթ, որը փորձել են Ռուսաստանի տարածքով ներկրել դեպի Ուզբեկստան։
Համաձայն ռուսական գերատեսչության տարածած հայտարարության՝ Ուզբեկստանը բեռի ներկրման թույլտվություն չի տվել։ Բեռին կից փաստաթղթերում չի եղել Մաքսային միության տարածքում գործող սանիտարական չափանիշներին համապատասխանելու մասին որեւէ տեղեկություն։
Ավելի վաղ՝ հունվարի 28-ին, Ռուսաստանն արգելել էր Ուկրաինայի Կիեւի շրջանից խոզի մսի ներկրումը։
Նշենք, որ 2014թ. Ռուսաստանը սահմանափակումներ էր մտցրել մի շարք ուկրաինական ապրանքների ներկրման վրա (միրգ, բանջարեղեն, պանիր, լոբի, եգիպտացորեն, հյութեր, պահածոներ, կաթ եւ կաթնամթերք, ալկոհոլային խմիչքներ եւ քաղցրավենիք)։


























