Լոնդոնի ICE բորսայում մեկ բարել Brent տեսակի նավթը 62 դոլարից ցածր գին է գրանցել։ Երեւանի ժամանակով 13։10 սահմաններում նավթի արժեքը կազմել է 61.65 դոլար։ Այս մասին վկայում են բորսայի հրապարակած տեղեկությունները։
Մեկ դոլարի փոխարժեքը Մոսկվայի բորսայում հասել է 62.40 ռուբլու, իսկ եվրոյի փոխարժեքը՝ 71.19։ Փետրվարի 18-ին ՌԴ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքը մեկ դոլարի դիմաց կազմում է 62.84 ռուբլի, իսկ եվրոյի դիմաց – 71.32։
Փետրվարի 11-ին ԱՄՆ-ն հայտարարել էր 80 տարվա ընթացքում նավթի ռեկորդային պաշարներ կուտակելու մասին (417.9 մլն բարել)։ ԱՄՆ-ն այս պահին առաջին տեղում է նավթի արտադրության ծավալներով։





























