Շվեյցարիայի ոստիկանները խուզարկություններ են անցկացրել HSBC բանկի ժնեւյան մասնաճյուղում՝ փողերի լվացման գործի շրջանակներում:
Դատախազների խոսքով՝ քննությունն ընթանում է HSBC Private Bank-ի եւ մի շարք անձանց նկատմամբ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ եվրոպական լրատվամիջոցները հրապարակել էին տվյալներ, որոնց համաձայն HSBC-ն օգնել է հարուստ հաճախորդներին խուսափել հարկերից:



























