ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հրաժարական է տվել Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Բրյուսովի լեզվաբանական համալսարանի ուսանողության, երիտասարդության եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանն ասաց, որ զբաղվածության պատճառով Վիգեն Սարգսյանը հրաժարական է տվել խորհրդի անդամի պաշտոնից: Նոր անդամ է նշանակվել նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովիկ Հովսեփյանը, վերջինս էլ ընտրվել է խորհրդի նախագահ:

Ցոլակ Ակոպյանն ասաց, որ Վիգեն Սարգսյանը վերջերս ընտրվել է նաեւ Մատենադարանի խորհրդի նախագահ, համակարգում է նաեւ Ցեղասպանության հանձնաժողովի աշխատանքները եւ Բրյուսովի համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարվել է հենց զբաղվածության պատճառով: