Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է Դեբալցեւոյից ուկրաինական զինծառայողների դուրսբերման մասին։ Այս մասին գրում է ՈՒՆԻԱՆ-ը։
«Այսօր մենք կարող ենք հայտարարել, որ այս պահի դրությամբ 80 զորամաս արդեն դուրս է եկել, մոտ ժամանակներս դուրս կբերվի եւս 2 շարասյուն։ Դուրս են բերվել զորամասի 128-րդ բրիգադը, 30-րդ բրիգադի ստորաբաժանումները, 25-րդ եւ 40-րդ գումարտակների ստորաբաժանումները, Ազգային գվարդիայի հատուկ նշանակության ջոկատը եւ ոստիկանությունը»,- հայտարարել է Պորոշենկիոն՝ հավելելով, որ սպասվում է եւս 2 շարասյան դուրսբերում։
Միաժամանակ Պորոշենկոն հայտարարել է, որ Դեբալցեւոն շրջափակման մեջ չի եղել։
«Մենք պնդել ենք ու ապացուցել, որ Դեբալցեւոն եղելէ մեր հսկողության տակ եւ շրջափակման մեջ չի եղել»,- հայտարարել է նախագահը։
Նշենք, որ փետրվարի 18-ին Կիեւյմ կկայանա Ուկրաինայի պաշտպանության եւ Ազգային անվտանգության խորհրդի նիստ։





























