Փետրվարի 18-ի գիշերը Մոսկվա-Երեւան ինքնաթիռի ժամանումից անմիջապես հետո՝ «Զվարթնոց» օդանավակայանում ոստիկանները բռնել են մի տղամարդու: Ոստիկանությունից հաստատեցին NEWS.am-ի այս տեղեկությունը: Նրանց փոխանցմամբ՝ նշված անձը օրեր առաջ Մոսկվա գնալիս Duty free-ից «Armani» օծանելիք էր գողացել: Կատարվում է հետաքննություն:





























