ՌԴ օրենսդրությունը թույլատրել է օդանավում անկարգ վարքի պատճառով սեւ ցուցակում ընդգրկված ուղեւորներին հուղարկավորության եւ բուժման նպատակով ինքնաթիռով մեկնել  արտասահման ։ Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն։

Ավիաընկերությունները սեւ ցուցակում ընդգրկում են այն ուղեւորներին, որոնք անկարգ վարք են դրսեւորում օդանավում։ Նրանց 5 տարով զրկում են ինքնաթիռ նստելու հնարավորությունից։ 

ՌԴ Պետդումայի՝ փոխադրամիջոցների հանձնաժողովին կից աշխատանքային խումբը օրինագիծ է մշակել սեւ ցուցակում հայտնված ուղեւորների մասին, որի համաձայն՝ ավիափոխադրողները իրավունք չունեն մերժել ուղեւորին, եթե նա երրորդ անձանց ուղեկցությամբ մեկնում է մտերիմներից մեկի հուղարկավորությանը կամ ուղեւորվում է արտասահման բուժման նպատակով եւ իր ներկայությունը պարտադիր պահանջող այլ միջոցառումների։