Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան տարածք մտնելու փորձ կատարելիս փետրվարի 18-ի երեկոյան ձերբակալվել է անհայտ մերկ մի տղամարդ։ Նրան կանգնեցրած ոստիկաններին քաղաքացին բացատրել է, որ դեսպանատան տարածք մտնելով՝ ինքը փորձել է ազատվել հետապնդումից։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները։ Չնայած ցուրտ եղանակին՝ տղամարդն ամբողջովին մերկ է եղել եւ առանց փաստաթղթերի։

Անցնելով դիվանագիտական գերատեսչության ցանկապատի վրայով՝ նա իր վրա է հրավիրել ոստիկանների ուշադրությունը։ Տղամարդը պատմել է, որ իրեն վաղուց հետեւում են, եւ նա փորձել է փրկվել ԱՄՆ դեսպանատան տարածքում։

Ձերբակալված տղամարդը տեղափոխվել է հոգեբուժական հիվանդանոց։