Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը Ռուսաստանը համեմատել է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման հետ, գրում է The Times-ը: Նրա խոսքով՝ Մոսկվան Եվրոպայի համար նույնպիսի սպառնալիք է, ինչպես «Իսլամական պետությունը»:
Բացի այդ, Ֆելոնն ասել է, որ Կրեմլը սպառնալիք է Բալթյան երկրների՝ Լատվիայի, Լիտվայի ու Էստոնիայի համար: Թերթը նշում է, որ Բրիտանիայի ՊՆ ղեկավարը ամենախիստ բառապաշարն է օգտագործել Ռուսաստանի հասցեին:
Նա նաեւ հայտնել է, որ Բրիտանիան զինվորական անձնակազմ կուղարկի Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի 8 նոր կամ բարելավված հրամանատարական կետերին, որպեսզի ամրացնի Դաշինքի պաշտպանությունը, նշում է The Australian թերթը:
«Ինձ անհանգստացնում է Պուտինը: Ինձ անհանգստացնում է Բալթյան երկրների վրա ճնշումը, այն, թե ինչպես է նա փորձում ՆԱՏՕ-ին»,-ասել է Ֆելոնը:
Բացի այդ, Բրիտանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ խոսքը նոր «սառը պատերազմի» մասին չէ, քանի որ պատերազմն արդեն «բավական տաք է», հաղորդում է Gazeta-ն:»
2014-ին ՌԴ գերագույն դատարանը «Իսլամական պետությունը ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն:


























