Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ երկիրը պլանավորում է համագործակցել Չինաստանի հետ հակահրթիռային պաշտպանության համակարգ ստեղծելու հարցում, գրում է Reuters-ը։

4 մլն դոլար արժողությամբ ՀՕՊ համակարգի հեռահար զենիթահրթիռային համալիրի գնման մրցույթի մասին Թուրքիան հայտարարել էր 2009թ։  2013թ. սեպտեմբերին հաղթող էր ճանաչվել չինական CPMIEC ընկերությունը՝ առաջ անցնելով ռուսական, ամերիկյան եւ եվրոպական արտադրողներից։ Չինաստանի հաղթանակից հետո ՆԱՏՕ-ում Թուրքիայի գործընկերները նրա վրա ճնշում էին գործադրում, ինչի արդյունքում մրցույթի արդյունքները չեղարկվեցին։ Հայտարարված նոր մրցույթին մասնակցում են ամերիկյան Raytheon & Lockheed Martin կոնսորցիումն ու եվրոպական Eurosam կոնցեռնը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Յըլմազի խոսքով՝ մրցույթի մասնակցության լավագույն հայտը ներկայացրել է ՉԺՀ-ն։ Այլ նոր հայտեր չեն եղել։