Նորմանդական քառյակի» երկրների առաջնորդները այսօր՝ փետրվարի 19-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ պայմանավորվել են ԱԳՆ-ների միջեւ շփումներ ունենալ: Այս մասին հաղորդում է Կրեմլի կայքը:
«Որոշվել է, որ մոտ ժամանակներս 4 երկրների ԱԳՆ-ների մակարդակով շփումներ կլինեն՝ ուղղված Մինսկյան պայմանավորվածությունների կատարմանը»,-նշվում է հաղորդագրությունում:
Նախօրեին «նորմանդական քառյակի» առաջնորդների միջեւ հեռախոսազրույցը չէր կայացել գրաֆիկների անհամապատասխանության պատճառով:


























